Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի N 407 գործարան
Նախարարին տեղեկացվել է, որ գործարանը գործում է 1953 թ-ից։ 2018թ․ ավարտվել է գերմանական փորձի հիման վրա կառուցվող անգարի՝ ինքնաթիռների կայանման, տեխնիկական վերանորոգման և պահպանման շինության շինարարությունը, և գործարանը տեղափոխվել է Մինսկի ազգային օդանավակայանի տարածք։ Շրջայցի ընթացքում Ս. Պապիկյանը ծանոթացել է ավիացիոն տեխնիկայի վերանորոգման տեխնոլոգիաներին, ավիացիոն շարժիչների և սարքավորումների արդիականացման հնարավորություններին, ուսումնասիրել է սպասարկվող ինքնաթիռների վնասված մասերի և սրահների վերանորոգման աշխատանքները։
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ