ԱՄՆ- ում գտնվող ԱԺ նախագահ Ա. Միրզոյանն Atlantic Council կենտրոնում հանդես է եկել ելույթով՝ նվիրված հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին և զարգացման հեռանկարներին
Ելույթից հետո ներկա ԱՄՆ պետական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ ծավալվել է շահագրգիռ քննարկում Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայաստանում սպասվող դատական համակարգի բարեփոխումների, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման և այլ հարցերի շուրջ: Օրվա ընթացքում Ազգային ժողովի խոսնակը National Endowment for Democracy կազմակերպության կառավարող խորհրդի հետ քննարկել է քաղհասարակությանը և մեդիային աջակցության տրամադրման հարցը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ