ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դ. Բեգինյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի, կառուցվածաքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Ըստ սահմանված օրակարգի՝ ներկայացվել են հաշվետու զեկույցներ հուլիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ: Ներկայացվել է նաև նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը:
Աղբյուր՝ Հարկադիր կատարման ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան