Փոխվարչապետ Տ. Ավինյանը և Ռումինիայի դեսպան Կ. Իոնեսկուն արձանագրել են անցած տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը
Միաժամանակ նշվել է, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և անհրաժեշտ է ակտիվ աշխատանքներ տանել այն իրացնելու համար: Այս համատեքստում կարևորվել է հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Կողմերն առանձին անդրադարձ են կատարել համեմատաբար վերջերս բացված Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթին, որը մեծ դեր կարող է խաղալ գործարար կապերի և զբոսաշրջության ակտիվացման գործում:
Աղբյուր՝ ՀՀ Կառավարություն