ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող
«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ մոտ 424 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածների վրա տեղադրել է 3892 ճանապարհային նշան, որոնք տեղադրվել են հետևյալ հատվածներում՝ Մ-2 - Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման, Մ-5 - Երևան - Արմավիր - Թուրքիայի սահման, Հ-55 - Հրազդանի տրանսպորտային հանգույց - Ծաղկաձորի մարզահամալիր։ Մ-2 ճանապարհի վրա տեղադրվել է 2616 ճանապարհային նշան, Հ-55-ում՝ 586, Մ-5-ում՝ 690։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն