Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանն աշխատանքային այցի շրջանակում մարզի Գեղաշեն, Արամուս և Մայակովսկի համայնքներում է եղել
Համայնքներից երկուսը (Գեղաշեն և Արամուս) Կառավարության 2019թ-ի նախատեսած սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կունենան նոր մանկապարտեզներ, իսկ Մայակովսկի համայնքի մանկապարտեզը վերանորոգվում է առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով: Գեղաշեն համայնքի նոր մանկապարտեզի ծրագրի արժեքն է 179.071.700 դր, որից համայնքի ներդրումը` 10%, պայմանագիրը կնքման փուլում է: Արամուս համայնքն ունենալու է մոտ 1.750 ք/մ ընդհանուր մակերեսով մանկապարտեզ: 467մլն դր ընդհանուր ծրագրային արժեքով` ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է 200մլն դր արժեքով սուբվենցիոն հայտը։ Պայմանագրի արժեքն է 26.790.000 դր, համայնքի ներդրումը՝ 3.550.000դր:
Կոտայքի մարզպետարան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ