ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները հայտնաբերել են պայուսակ, որում առկա է եղել «56 X Արմենին» գրառմամբ թեյի տուփ
Զննությամբ տուփի միջից հայտնաբերվել է 3 մլ տարողությամբ 1 ներարկիչ՝ լցված հավանաբար թմրամիջոց հանդիսացող 0.7 մլ հեղուկով: Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են շաքարավազին խառնած, թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված: «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում տարբեր խցերից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս և 1 wi-fi սարք: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները