ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Գաբրիելյանն աշխատանքային այց է կատարել «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ,
որտեղ զբաղվում են հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան, գարնանացան ցորենների, գարու), բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան), բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, գազար, սեղանի ճակնդեղ), հատիկաընդեղենների (լոբի, ոսպ, սիսեռ) և այլ դաշտային մշակաբույսերի սելեկցիայով և առաջնային սերմնաբուծությամբ: Կայանի ագրոլաբորատորիայում և գենետիկական բանկում Տ. Գաբրիելյանին ներկայացվել է արտադրական բաժնի գործունեությունը: Շրջայցի ընթացքում փոխնախարարը եղել է նաև կաթնապրանքային ֆերմայում:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն