Տեղի է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների նոր պաշտոնական կայքի գործարկման շնորհանդեսը,
Վերջինիս ներկա են եղել ՀՀ ԿԳՆ նախարարի խորհրդական Ա. Հովսեփյանը, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Ս. Անջարգոլյանը, ՏՀՏ համայնքի ներկայացուցիչներ, «Արմաթի» սաներ ու խմբավարներ: Ի դեմս նոր կայքի, ստեղծվել է մի հարթակ, որը միավորում է «Արմաթ» լաբորատորիաների՝ աշխարհի ցանկացած ծայրում ապրող սաներին, տալիս է նրանց հաղորդակցվելու, գիտելիքով ու հմտություններով փոխանակվելու հնարավորություն։ Դրանում յուրաքանչյուր լաբորատորիա և «Արմաթի» յուրաքանչյուր սան կունենան իրենց անհատական էջերը, ուր հավաքագրվելու են բոլոր այն նախագծերը, որոնք իրականացվել են տվյալ լաբում, կամ որոնց հեղինակը սույն երեխան է։
ԱՏՁՄ Հանրային կապերի պատասխանատու