Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վ. Մելիքյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ ԱԳՆ Կենտրոնական գլխավոր վարչության տնօրեն Մ. Մարգարետե Գոսսեի հետ
Երկուստեք արժևորվեցլ է Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր հարթակներում հարաբերությունների զարգացման բարձր մակարդակը: Զրուցակիցներն ընդգծել են, որ առկա է երկկողմ փոխշահավետ համագործակցության դեռևս չիրացված ներուժ՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ փոխգործակցության զարգացման դրական դինամիկան լինելու է շարունակական: Զրուցակիցները մանրակրկիտ քննարկել են անձնակազմի կառավարման, բյուջետային, կրթական ոլորտներում ՀՀ և ԳԴՀ ԱԳ նախարարություններում իրականացվող, այդ թվում` երիտասարդ դիվանագետների վերապատրաստման գործընթացները։
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ