Ոստիկանություն է այցելել ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի համայնքային ոստիկանության գծով խորհրդական Մ. Նորնբերգը
Քննարկվել են ԵԱՀԿ-ի և ՀՀ ոստիկանության համագործակցության ուղղություններն ու նախանշվել կատարվելիք աշխատանքները, մասնավորապես՝ ոստիկանության ծառայողների հմտությունների կատարելագործման ուղղություններով։ Հովհաննես Քոչարյանը բարձր է գնահատել համագործակցությունը, որի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ ծրարգրեր։ Նա հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ ոստիկանության ձեռքբերումները՝ գործունեության արդիականացման ուղղությամբ, մասնավորապես՝ պարեկային ոստիկանության մոդելի ներդրման ծրագրի և այլ ուղղություններով։
Աղբյուր՝ police.am