«Ճիշտ են բոլոր նրանք, ովքեր դեմ են Ամուլսարի շահագործմանը։ Չպետք է ամուլանալ։ Կարող է Ամուլ սարը ոսկի մնա, մենք ամուլանանք». գրող, հրապարակախոս, արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյան
Նա նշել է, որ Ամուլսարի բացմանը դեմ է եղել սրանից 30 տարի առաջ, դեմ էր ամբողջ «Գարուն» ամսագիրը։ «Խորհրդային շրջան էր, կար պոլիտ բյուրո, եթե որոշում էր կայացնում, որևէ մեկի կարծիքը չէր հարցնում։ Ամենազարմանալին այն էր, որ ամենադեմը Կարեն Դեմիրճյանն էր։ Պլենումի ժամանակ ես ապշեցի, որ Կարեն Դեմիրճյանն անդրադարձավ Ամուլսարին, դեմ խոսեց, ասաց, որ չի կարելի շահագործել։ Ասեց, որ այո, մեծ հարստություն է, թողենք մեր զավակներին, սերունդներին, տարիներ հետո նրանք կշահագործեն փակ ձևով, իսկ մենք հնարավորություն չունենք։ Բաց շահագործման դեպքում հայտնի չէ, թե ջրերն ինչով կվարակվեն»,- ասաց հրապարակախոսը։
Աղբյուր՝ panorama.am
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում