ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Էներգակարգաբերում» մասնաճյուղում տեղի է ունեցել
ֆոտոմետրիկ լաբորատորիայի պաշտոնական բացման արարողություն, որին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հ. Վարդանյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դ. Մարիասինը։ Լուսատեխնիկական սարքերի փորձարկման ֆոտոմետրիկ ժամանակակից առաջին լաբորատոր համալիրը Հայաստանում հիմնվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող և ՌԴ կողմից ֆինանսավորվող «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի շրջանակներում, որին իր աջակցությունն է ցուցաբերում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն