ԱԻՆ- ում տեղի է ունեցել «Աղետների կամ ռազմական գործողությունների ժամանակ միգրացիոն հոսքերի կառամարման գործողություններ» թեմայով շտաբային ուսումնավարժության կազմակերպմանը
և անցկացմանը նվիրված աշխատանքային հանդիպում: Միջոցառմանը մասնակցել են ուսումնավարժությանը ներգրավված պետական մարմինների և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:
Հանդիպման շրջանակներում կայացել է կարծիքների ակտիվ փոխանակում: Առարկայորեն քննարկվել են գործողությունների իրականացման համար պատասխանատու խմբերի կազմը և գերատեսչությունների ներկայացվածությունը, ճամբարային ավանի կառուցվածքը, ստեղծմանը և կառավարմանը առնչվող հարցեր: Դիտարկվել են տրանսպորտային, սննդային, իրային ապահովման և տեղեկատվության տրամադրման հետ կապված խնդիրները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ