Արցախի Հանրապետության ՄԻՊ Ա. Բեգլարյանը, «Իմ քայլը» և «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամների պատվիրակությունները՝ Հ. Ղազարյանի և Ժ. Էդիլյանի գլխավորությամբ, ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն
ու առաջիկա ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ներուժը կիրառել նաև Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության ու բարօրության համար: Հ.Ղազարյանն ու Ժ.Էդիլյանը տեղեկացրել են, որ իրենց գործունեության առաջին փուլում նախատեսում են «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Արցախի 20 ընտանիքների համար իրագործել աղքատության փուլային հաղթահարման ծրագիր, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվելու շահառու ընտանիքներին՝ կարողությունների զարգացման, եկամուտների կայուն ավելացման ու արդյունավետ կառավարման նպատակով:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ