Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա.Քամալյանը
Նիստի ընթացքում Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է 2019 թվականի առաջին կիսամյակում իրականացրած, ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ Հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում գինեգործներին` ներկայացնելու իրենց արտադրանքը միջազգային մի շարք հեղինակավոր ցուցահանդեսներում, այդ թվում` Prodexpo 2019, Prowein 2019, «SCO International Investment and Trade Expo», «La Grande Degustation De Montreal 2019», «China International Import Expo 2019», «EnoExpo 2019, Krakow», «Prowein Dusseldorf 2020» և այլն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն