Փոխվարչապետ Տ. Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գ. Ասայագին ու Ֆրանսիայի դեսպան Ժ. Լաքոթին
Փոխվարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդումը տարբեր ոլորտներում: Դեսպան Լաքոթը կարևորել է փոխվարչապետի գրասենյակի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են Վեդիի ջրամբարի կառուցման հետ կապված ընթացիկ հարցեր: Ջրամբարը կառուցվում է ԶՖԳ հետ համագործակցությամբ՝ վարկային ծրագրի շրջանակներում ու հանդիսանում է գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ամենամեծ նախագիծը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ