Արդարադատության նախարարի տեղակալ Ա. Վարդապետյանը և Իտալիայի դատական բարձրագույն դպրոցի պատվիրակությանը՝ փոխտնօրեն Լ. Նապոլիտանոյի գլխավորությամբ
քննարկել են երկու կառույցների միջև համագործակցության խորացման և փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր: Փոխնախարարը ներկայացրել է դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև՝ Արդարադատության ակադեմիայի ուսուցման ծրագրերում առաջարկվող փոփոխությունները՝ բարեվարքության, ֆինանսական հանցագործությունների քննության, ապօրինի ձեռքբերված գույքի վերադարձի և մի շարք այլ ծրագրերի ուղղությամբ, որոնք նախանշվել են Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ: Պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ- ում Իտալիայի դեսպան Վ. Դել Մոնակոն:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները