Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին
Նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ա. Կիտանյանին զբոսաշրջության ոլորտում հայ-լիբանանյան կապերն ամրապնդելու և զարգացնելու հետևողական ջանքերի, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար։ Տ. Խաչատրյանը Լիբանանի զբոսաշրջության նախարարին ծանոթացրել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտում իրականացվող աշխատանքներին և նախանշված ծրագրերին, խոսել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների աճող թվի և աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ոլորտում ակնկալվող զարգացումների մասին։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում