ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանի գլխավորությամբ նախարարությունում անցկացվել է աշխատանքային քննարկում՝
նվիրված տրանսպորտային ոլորտի քաղաքականությանը, ուղևորափոխադրումների ոլորտներում առկա խնդիրներին: Ոլորտային փոխնախարար Ա. Սիմոնյանը նախարարին է զեկուցել ՀՀ տրանսպորտային ոլորտում առկա իրավիճակը, գոյություն ունեցող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հնարավոր իրատեսական քայլերը: Մասնավորապես քննարկման առարկա են դարձել ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրամիջոցների ներպետական և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին հարցադրումները, ոլորտի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն