Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված`
«Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» («Living Smart-Empowering Youth») համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ արտաքին գործերի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համատեղ ջանքերով։ Համաժողովի հիմնական բանախոսներից է եղել ՀՀ նախագահ Ա. Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ, Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության երկրների կրթության, երիտասարդության և նորարարության հարցերով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյաներ և այլք:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները