Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանը հանդիպել է Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մ. Ջ. Ա. Ջահրոմիին
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրանական հարաբերությունների զարգացման դինամիկան և կարևորել անցած շաբաթ Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը։ Մ. Ջ. Ա. Ջահրոմիին շնորհավորել է հայկական կողմին ՏՏ համաշխարհային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ։ Նա նաև հավելել է, որ վերջին անգամ Հայաստանում է եղել 2 տարի առաջ և իր համար ակնառու է երկրի գրանցած առաջընթացն այս ժամանակամիջոցում:
Աղբյուր՝ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ