«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներթափանցումը
«Ստեղծված իրավիճակը կարող է մեծապես վնասել մեր տարածաշրջանի անվտանգությանը: Խորապես մտահոգված ենք Սիրիայում ստեղծված վտանգավոր իրավիճակով և մեր անվերապահ զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում բարեկամ Սիրիայի ժողովրդին և այնտեղ բնակվող մեր հազարավոր հայրենակիցներին: Միջազգային հանրությունն ու կառույցները ամենասեղմ ժամկետներում պետք է գործադրեն բոլոր հնարավոր ջանքերը՝ Սիրիայի բնակչության հանդեպ մասսայական դաժան վերաբերմունքը կանխելու և ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին