ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հ. Արշակյանը մասնակցել է նախարարության աջակցությամբ առաջին անգամ Երևանում անցկացվող
«Միասին դեպի թվային ապագա» կարգախոսի ներքո N2 համաժողովի բացմանը: Հ. Արշակյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին, նշել, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը հնարավոր չէ առանց կապի և թվային ենթակառուցվածքների զարգացման։ Նա նշել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ պետք է զարգանա նաև Կառավարության կառուցվածքը, ինչի իրագործմանն էլ միտված է նորաստեղծ նախարարության գործունեությունը, որը ներառում է նաև կապի և թվային տեխնոլոգիաների ոլորտը՝ ինտեգրված թվային ենթակառուցվածքների հետ։
Աղբյուր՝ hti.am
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում