Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը դատապարտում է Սիրիայի հյուսիսարևելքում Թուրքիայի կողմից իրականացվող հերթական ռազմական ներխուժումը,
ինչի արդյունքում էլ ավելի կվատթարանա իրավիճակը ամբողջ տարածաշրջանում՝ սպառնալով խաղաղ բնակչության ֆիզիկական գոյությանը։ Թուրքիայի ռազմական ներխուժումը մտահոգիչ և առավել վտանգավոր է, քանի որ նշանառության տակ են վերցված առավելապես հայաշատ բնակավայրերը։ Առաջադեմ հասարակությունը՝ ի դեմս ԱՄՆի և Եվրոպայի, ինչպես 1915-ին, այնպես էլ հիմա չեն ցանկանում տեսնել, թե ինչ է կատարվում իրենց թողտվությամբ։ Թուրքիան նույնն է, այն չի փոխվում, նա ժառանգն է ծավալապաշտական Օսմանյան կայսրության, որի նպատակն է ամեն գնով իրագործել պանթուրքիզմի իրենց ծրագիրը, ինչի ականատեսն ենք մենք հիմա։
ՀԿԿ Կենտկոմ