Մեկնարկել է Հայկական առևտրային ցանցի Հայաստան-սփյուռք գործարար կապերի զարգացման 4-րդ խորհրդաժողովը
Այն իրականացվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ: Հայաստան-սփյուռք գործարար կապերի ամրապնդման, Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգը քննարկելու համար համաժողովին գրանցվել են 197 մասնակիցներ, որոնցից 110-ը 25 տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ գործարարներ են: Խորհրդաժողովը շարունակվում է չորս նիստով՝ քննարկելով Հայաստանի տնտեսական զարգացման գործին սփյուռքի մասնակցությունը, Հայաստան-սփյուռք բիզնես օրակարգի արդյունավետության բարձրացումը, առկա նոր հնարավորությունները, Հայաստանն ավելի նորարարական դարձնելու հեռանկարները:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ