Փոխվարչապետ Տ. Ավինյանը մասնակցել է Հայկական առևտրային ցանցի 4-րդ գործարար ֆորումին
Տ. Ավինյանն ասել է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը ստանձնել է ներառական, նորարար և տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն կառուցելու հանձնառությունը։ Նպատակն է՝ կերտել այնպիսի պետություն, որը կլինի մրցունակ և կապահովի իր քաղաքացիների բարօրությունը: Այժմ ընթանում են խորքային բարեփոխումներ՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը, տեղի և օտարերկրյա ներդրողների համար լավագույն պայմաններ ստեղծելուն: Իսկ վերջերս մեկնարկել է համապարփակ հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը, որը նախատեսում է վարչարարական բեռի առավելագույնս թեթևացում, բոլոր ծառայությունների հասանելիության կտրուկ բարձրացում մեկ պատուհանի սկզբունքի կիրառման և թվայնացման միջոցով:
Աղբյուր՝ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ