Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Ա. Ղուլյանն ընդունել է Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Աալստ քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Վան Օվերմայերին,
ով Արցախ է ժամանել ընտանիքով՝ մասնակցելու «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Կարիմ Վան Օվերմայերին նախօրեին Արցախի Հանրապետության նախագահի կողմից շնորհված՝ «Երախտագիտություն» պետական պարգևի կապակցությամբ և նշել, որ այն ճիշտ գնահատական է՝ այս տարիներին նրա կատարած աշխատանքի համար: Քննարկվել են ապակենտրոն համագործակցությանն ու բարեկամական շրջանակի գործունեությանը վերաբերող հարցեր: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին