Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը՝ Թարգմանչաց տոնին, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ազդարարում է Վ. Գրեգորյանի անվան կրթաթոշակի հայտերի ընդունման նոր` 2019-2020 թթ. փուլի սկիզբը
Կրթաթոշակը նախատեսված է մինչև 40 տարեկան ՀՀ քաղաքացիություն ունեցող կամ Սփյուռքի հետազոտողների համար: Կարող են դիմել նաև հետազոտական խմբեր, որոնց գիտական ղեկավարի տարիքը համապատասխանում է առաջադրված պահանջին: Նախընտրությունը տրվում է ակադեմիական առաջադիմություն ցուցաբերած հայտատուներին: Անցած տարի՝ նախագծի մեկնարկային փուլում, երկու հետազոտողներ ստացել են Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ և այժմ շարունակում են իրենց գիտահետազոտական աշխատանքներն արտասահմանում:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն