Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը ընդունել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Է. Թեոխարուսին, ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հ. Գազանճեանին
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Կիպրոսի հետ կապերը արժեքավոր տեղ են զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական հարաբերությունների մեջ և ընդգծել, որ առկա է փոխադարձ շահագրգռվածություն այն ավելի զարգացնելու առումով: Մտքեր են փոխանակվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, Արցախի և Կիպրոսի միջև գործնական համագործակցության խթանման և տարածաշրջանային ու միջազգային այլ հարցերի շուրջ:
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ