ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանը ներկա է գտնվել «Դասավանդում հանուն հաջողության» անգլերենի ուսուցիչների և դասավանդողների մասնագիտական համաժողովին,
որը կազմակերպվել է Բրիտանական խորհրդի կողմից` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ 900 անգլերենի ուսուցիչներ և դասավանդողներ`ՀՀ տարբեր մարզերից և մայրաքաղաքից, ինչպես նաև Վրաստանից և Իրանից: Միջոցառմանը ներկա են եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ա. Սարիբեկյանն ու Բրիտանական դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Է. Չիքը։ Նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանն արձանագրել է, որ Բրիտանական խորհրդի հետ գործընկերությունը հաջողությամբ շարունակվում է։ Նա հատկապես կարևորել է հեռավոր համայնքների ուսուցիչների հետ տարվող աշխատանքը, նրանց մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնումը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն