Ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանը,
ով անձնակազմին ներկայացրել է ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմում նոր նշանակված ծառայողներին, նրանց մաղթել արդյունավետ ու բարի ծառայություն։ Խոսելով ճանապարհային ոստիկանությունում կադրային քաղաքականության մասին, Ա. Սարգսյանը նշել է, որ առաջխաղացումներ ունենալու են միայն բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ու գրագետ ոստիկանները և նշանակումները լինելու են անակնկալ։ Ճանապարհային ոստիկաններին հանձնարարվել է անհանդուրժող լինել բոլոր օրինախախտների նկատմամբ, առավել արդյունավետ ծառայություն իրականացնելու համար խաչմերուկներում կազմակերպել ծառայությունը ոչ միայն ֆիսքված ժամաքանակով, այլև՝ ըստ երթևեկության ծանրաբեռնվածության։
Աղբյուր՝ police.am