ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ է այցելել «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ը
Ստեղծագործական 81 տարվա ճանապարհ անցած համույթն ազատազրկված կանանց ներկայացրել է հայ ազգային երգն ու պարը, ազգային նվագարաններն ու տարազը: Ծրագիրը հագեցած է եղել նաև գուսանական և դասական ստեղծագործություններով: Համերգի ավարտին հիմնարկի վարչակազմը հայտնել է իր երախտիքի խոսքերը համույթի ղեկավարներին և մասնակիցներին՝ վստահաբար նշելով, որ հասարակությունից մեկուսացված անձանց հետ մշակույթի լեզվով հաղորդակցվելը հոգևոր անհրաժեշտություն է և նպաստում է կալանավայրի առօրյան դրական լիցքերով ապահովելուն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին