ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում իրականացվել է լայնամասշտաբ համերգային ծրագիր,
որը նվիրված էր Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Երեկոյին հանդես է եկել Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ՝ երգչախումբն արտերկրի ունկնդրին ներկայացրել է կոմպոզիտորի խմբերգային ժառանգությունը:
Հոկտեմբերի 20-ին Վարդապետի հոբելյանի կապակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անց է կացվել հոգևոր երաժշտության համերգ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն