Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Երևան-Գյումրի մայրուղում կանգնեցվել է քաղաքացի Մ․ Կ․-ի ավտոմեքենան
Այդ ընթացքում ուղևոր Դ․ Գ․-ն ավտոմեքենայի պատուհանից դուրս է նետել փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 0․82 գրամ քաշով զանգված։ Նույն օրը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ Արթիկ-Ալագյազ ճանապարով ընթացող մեքենայից պարսատիկով կասկածելի առարկա է նետվել բնակելի տարածք։ Զննության ենթարկելով նշված տեղամասը՝ աշխատակիցները հայտնաբերել են լուսարձակող առարկային ամրացված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0․50 գրամ քաշով, սպիտակ, փոշենման զանգված։ Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն