Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տ. Ավինյանը Պեկինում հանդիպել է «Հուավեյ» ընկերության փոխնախագահ Ճաո Սիաոբինին
Տ. Ավինյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը և առանձնահատկությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները: «Հուավեյ»-ի փոխնախագահն անդրադարձել է ընկերության զարգացման հիմնական ուղղություններին, այդ թվում` սարքավորումների արտադրությանը և գիտահետազոտական գործունեությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական առաջխաղացման, բարձր տեխնոլոգիական ոլորտի և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարները:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում