ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում մեկնարկել է «Քիմիան արտադրությունում 2019» խորագրով եռօրյա ցուցահանդեսը
Նոյեմբերի 11-13-ն անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների և երիտասարդ գիտնականների նախաձեռնությամբ: Ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վ. Վարդապետյանն ասել է, որ միջոցառման նպատակն է հանրամատչելի կերպով հանրությանը ներկայացնել քիմիայի դերը կյանքում, մասնավորապես՝ արտադրության տարբեր ոլորտներում, ինչպես նաև դիմորդներին ուղղորդել մասնագիտության ընտրության հարցում:
Ցուցադրությանը ներկայացված են Վ. Վարդապետյանի և ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Ա. Գրիգորյանի կողմից աճեցված բյուրեղները, որոնք արդեն գտել են իրենց կիրառությունը զարդերի մեջ:
Աղբյուր՝ ՀՀ ԵՊՀ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին