ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դ. Խաժակյանին և ավագանու անդամ Ա. Խաչատրյանին,
ովքեր ավելի վաղ հանդիպել էին նաև Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանի հետ։ Անմիջականորեն ժողովրդի քվեով ընտրված և քաղաքացիների հետ մշտական կապի մեջ գտնվող ավագանու անդամների հետ համագործակցության նման ձևաչափը կբարձրացնի խնդիրների լուծման արդյունավետությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված և Երևանի քաղաքապետարանի իրավասությանն առնչվող համակարգային խնդիրները և դրանց վերհանմանն ու լուծմանն ուղղված համատեղ գործունեության ուղղությունները:
Աղբյուր՝ ՀՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին