Փոխվարչապետ Տ. Ավինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինին
Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը նպատակադրված է էլ ավելի խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ համագործակցությունը ԵՄ և նրա անդամ-երկրների հետ: Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրում իրականացվող բարեփոխումներին Միության ցուցաբերած աջակցության համար: Զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությանը, թվայնացման և էլեկտրոնային կառավարման գործընթացներին վերաբերող վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել ներառական աճի մոդելին, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, «Աշխատիր, Հայաստան» ծրագրին:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին