ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Վարժարանի տնօրեն Գ. Սարգսյանը հաշվետու զեկույց է ներկայացրել կրթահամալիրում կատարված որակական և բովանդակային նոր փոփոխությունների, ռազմամարզական ծրագրերի ներդրման արդյունքում սաների առաջադիմության և կարգապահության, 2019թ. ուսումնական տարվա շրջանավարտների վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ՝ ուրախությամբ փաստելով, որ վարժարանում առկա պայմանները շարունակում են մրցակցային որակյալ կրթություն ապահովել սաների համար: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դիմորդների ընդունելության կարգում նախատեսվող փոփոխություններին, միջազգային կապերի ամրապնդման և փորձի փոխանակման հարցերին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին