ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Է. Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ- ում և Վրաստանում Հնդկաստանի դեսպան Ն.Գ. պարոն Կ. Դ. Դեվալին
Հանդիպման նպատակն էր քննարկել անվտանգության ապահովման ոլորտում երկու բարեկամ պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Ողջունելով դեսպանին՝ Է. Մարտիրոսյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները բարեկամ և գործընկեր երկրի դեսպանի հետ ևս մեկ քայլ են հանդիսանում փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործընթացում և ընդգծել ՀՀ ԱԱԾ-ի կողմից փոխգործակցության խորացման պատրաստակամության մասին: Քննարկվել են կազմակերպված հանցավորության, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱԱԾ