ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հ. Արշակյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության պատվիրակությունը խոսել են
տնտեսության առաջընթացի համար տեխնոլոգիական ոլորտի զարգացման կարևորության մասին: Ոլորտի զարգացմանն ուղղված կարևոր առաջնահերթությունների ցանկում նախարարը հատկապես կարևորել է տեխնոլոգիական կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերը, այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը, թե՛ մասնագիտական բուհերի ուսանողների, թե՛ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նորագույն տեխնոլոգիական գիտելիքներ ստանալ։ Մասնավորապես, շուրջ 6000 մարդ Երևանում և մարզերում հաջորդ տարվանից անվճար տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն կունենան։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն