Երևանում տեղի է ունեցել «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 6-րդ աշխատաժողովը,
որին մասնակցել են բնական կերհանդակների ոլորտին առնչվող գերատեսչությունների, ՀՀ ԱԺ, ինչպես նաև հասարակական, միջազգային և գիտական կառույցների ներկայացուցիչներ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից աշխատաժողովին մասնակցել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի ղեկավար Ա. Խոջոյանը, ծրագրի «Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կ. Թորոսյանը, նախարարության շահագրգիռ ստորաբաժանումների աշխատակիցներ: Աշխատաժողովը մեկնարկել է Հարթակի կազմի համալրման պաշտոնական արարողությամբ՝ Հարթակի նոր գործընկեր է դարձել «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան