Բրազիլիայում արգելվել է կենդանիներին դաջվածքներ և պիրսինգներ անել
Ռիո դե Ժանեյրոյի նահանգի օրենսդիր մարմինն արգելել է տնային կենդանիների վրա դաջվածքներ ու պիրսինգ անել: Նախաձեռնության հեղինակներից մեկի՝ պատգամավոր Կառլոս Մինկի խոսքերով, իրեն դա հուշել են սոցցանցերում շրջանառվող դաջվածքներով ու պիրսինգով կենդանիների լուսանկարները և կենդանիների պաշտպանների բողոքները: Իսկ անասնաբույժները նշում են, որ ընտանի կենդանիների նման «զարդարանքը» անվտանգ չէ:
Աղբյուր՝ tass.ru
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ