Հյուրանոց – մեկուսարան՝ «Տոկիո-2020»-ում
«Տոկիո-2020» կազմկոմիտեն նախատեսում է առանձնացնել հյուրանոց-մեկուսարան այն մարզիկների համար, ովքեր մրցման օրերին կորոնավիրուսով կախտորոշվեն։ Այն գտնվելու է օլիմպիական ավանի մերձակայքում՝ Հարումիի ծովափնյա տարածքում։ Ընդհանուր առմամբ հիվանդների կարանտինը կտևի մոտ 10 օր: Միջազգային օլիմպիական կոմիտեն կազմկոմիտեի հետ միասին արդեն ներկայացրել է հակահամաճարակային կանոնների առաջին հավաքածուն։ Փաստաթղթի երկրորդ հրատարակությունը լույս կտեսնի շուտով:
Աղբյուր՝ ՀԱՕԿ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին