Հորդանանի արևմտյան ափին սպանվել է մեկ պաղեստինցի կին, վիրավորվել՝ երկու իսրայելցի
Իսրայելցի և պաղեստինցի պաշտոնյաները հաղորդել են, որ կիրակի օրը Հորդանան գետի գրավված ափին տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու առանձին դեպքերի արդյունքում սպանվել է մի պաղեստինցի կին, և երկու իսրայելցի ծանր վիրավորվել են: Զինվորականների խոսքով՝ իսրայելցի զինվորը գնդակահարել է 60-ամյա պաղեստինցի մի կնոջ, ով փորձում էր դանակահարություն կատարել: Ավելի ուշ պաղեստինցի գրոհայինները կրակ են բացել բանուկ խաչմերուկում՝ ծանր վիրավորելով երկու իսրայելցու:
Աղբյուր՝ reuters.com
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում