Մարոկկոն հետ է կանչում Բեռլինում իր դեսպանին՝ Արևմտյան Սահարայի պատճառով
Հինգշաբթի օրը Մարոկկոն հետ է կանչել Բեռլինում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար, ի նշան բողոքի՝ Արևմտյան Սահարայի հարցում Ռաբատի դիրքորոշման նկատմամբ Գերմանիայի «կործանարար վերաբերմունքի» դեմ: Մարոկկոն Գերմանիային մեղադրում է «անտագոնիստական գործունեության մեջ» այն բանից հետո, երբ դեկտեմբերին Միացյալ Նահանգները ճանաչեց Մարոկոյի իշխանությունը տարածքի նկատմամբ, որը Ալժիրի կողմից աջակցվող Պոլիսարիո ֆրոնտ շարժումը ճամաչում է որպես անկախ պետություն:
Աղբյուր՝ reuters.com
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան