Մեծ Բրիտանիայի Քոռնուոլ թերակղզում տեղադրվել է G7-ի առաջնորդների քանդակը՝ պատրաստված էլեկտրոնային թափոններից
Այն ստացել է «Mount Recyclemore» անվանումը և նպատակ ունի ընդգծել էլեկտրոնային սարքերի թափոնների հետեւանքով առաջացած վնասները: Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ 2019-ին աշխարհում արտադրվել է ավելի քան 53 միլիոն տոննա էլեկտրոնային թափոն, ինչը 9 միլիոն տոննայով ավելի է, քան 5 տարի առաջ: Արձանում պատկերված են Բորիս Ջոնսոնը, Յոշիհիդե Սուգան, Էմանուել Մակրոնը, Մարիո Դրագին, Ջասթին Թրյուդոն, Անգելա Մերկելը և Ջո Բայդենը:
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ