Հունաստանում երկու մարդ է զոհվել մեկ շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով
Պելոպոննես թերակղզում հյուսիս-արևմուտքում գտնվող Իլիա շրջանում գտնվող Պիրգոսի մունիցիպալիտետում վթարի է ենթարկվել մեկ շարժիչով ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել է երկու մարդ: Հաղորդվում է, որ փոքր, մեկ շարժիչով ինքնաթիռը օդ է բարձրացել Մեսոլոնգիի օդանավակայանից և ուսումնական թռիչքի էր կատարում: Կործանումից անմիջապես հետո ինքնաթիռը բռնկվել է: Հեռուստատեսության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է երկու մարդ՝ ինքնաթիռի օդաչուն և ուղևորը, ովքեր մահացած են հայտնաբերվել:
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին