Հունգարիան հանրաքվե կանցկացնի՝ երեխաների շրջանում ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքի վերաբերյալ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իշխանությունները հանրաքվե կանցկացնեն՝ երեխաների շրջանում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքի վերաբերյալ, հայտնում են նրա գրասենյակից: Ավելի վաղ Հունգարիան ընդունել էր օրենք, որն արգելում է անչափահասների շրջանում համասեռամոլության և սեռափոփոխության վերաբերյալ նյութերի տարածումը: Իսկ Եվրահանձնաժողովը սպառնացել էր դատական հայց ներկայացնել Հունգարիայի դեմ՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների ոտնահարման համար:
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին